211652_close_icon

Հակարիի կամրջի անցակետում ՀՀ երեք քաղաքացիների առևանգման գլխավոր մեղավորն ու պատասխանատուն ՀՀ իշխանություններն են․ Մանե Թանդիլյան

views-count1141 դիտում article-date 21:09 28-08-2023
Հակարիի կամրջի անցակետում ՀՀ երեք քաղաքացիների առևանգման գլխավոր մեղավորն ու պատասխանատուն ՀՀ գործող իշխանություններն են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

Նա նշել է, որ նրանց կառավարման ամեն օրն «աղետաբեր է»։

«Հայրենիքի տարածքային կորուստները, մեր քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը նրանց համար դարձել է վիճակագրություն:

Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացու անվտանգության երաշխավո՛րն է, պարտավո՛ր է ոչ միայն տեր կանգնել իր քաղաքացուն, այլև պահանջատեր լինել, որ Արցախից տեղափոխվող քաղաքացիական անձանց անվտանգությունն ապահովվող կառույցները՝ ՌԴ խաղաղապահ զորախումբը և ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները լիարժեք իրականացնեն իրենց պարտականությունները։

Այդ կառույցների թողտվությամբ են ադրբեջանական ապօրինի անցակետից առևանգվում հայ քաղաքացիները։

Միջազգային մարդասիրական բոլոր կառույցների ուշադրությունը հրավիրում ենք Ադրբեջանի անօրինական և բացահայտ հայատյաց գործողությունների վրա և ակնկալում ենք նրանց հրապարակային արձագանքը»,- գրել է քաղաքական գործիչը։

Նմանատիպ նյութեր