211652_close_icon
views-count928 դիտում article-date 21:53 26-08-2023

Ասիք-չարիքի իշխանություն․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ասիք-չարիքի իշխանություն

Տիգրան Ավինյանի վերջին մեկ տարվա «ասիք, չարիք»-ներին եթե սկսեմ անդրադառնալ, քարոզարշավը չի հերիքի։ 
Բայց ամեն դեպքում,  «չարիք»-ներից մի քանիսին անդրադառման։ 

Դեռևս այս տարվա հունվարին Ավինյանը ավետել էր, որ Նորք Մարաշում կառուցելու է երկու ճանապարհ՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Նոր-Նորք և Մարաշից դեպի Սարալանջ։
Առաջինը պետք է ավարտվեր այս տարի, երկրորդը՝ հունիսին։ 
Ի դեպ, առաջին՝ 2,4 կմ  ճանապարհի 2,2 կմ-ը մի քանի տասնամյակ է կա, պետք է ասֆալտապատեն  200 մետր հատված։ 

Էլ չեմ խոսում այդ ճանապարհների անարդյունավետության մասին, որոնք ավելացնելու են խցանումները Սարալանջի փողոցում և բնակելի տների մոտ, որտեղ որոշ հատվածներում ճանապարհի լայնությունը մեկ մեքենայի համար է։

Եվ ահա, Ավինյանը իր նախընտրական ծրագրում հիմա էլ ասում է, որ այդ ճանապարհները կսարքեն՝ մեկը՝ 2024-2025թթ և մյուսն էլ՝ այս տարեվերջ։

Սրանք մի պարզ օրինակ են անարդյունավետ, ոչ պրոֆեսիանալ, մեծ-մեծ խոսացող իշխանությունների մասին։
#ասիքչարիքիիշխանություն»։
 

Նմանատիպ նյութեր