211652_close_icon
views-count598 դիտում article-date 17:00 26-08-2023

Համահայկական ջանքերը միավորելը հրամայական է․Դավիթ Իշխանյան

Օգոստոսի 26-ին  Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է հանրապետության  լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են Արցախի խորհրդարանից։

«Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է պաշտոնավարման 20-օրյա գործունեությունը, անդրադարձել է արտաքին ու ներքին մարտահրավերներին:

Երկրում ստեղծված բարդ իրավիճակի մեղմացմանն ուղղված ջանքերին զուգահեռ աշխատանքներ են տարվել խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման, Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի վերագործարկման, բարեկամական խմբերի ու շրջանակների հետ ակտիվ շփումների վերականգնման ուղղությամբ:

Խոսելով մեր ներուժը հնարավորինս օգտագործելու անհրաժեշտության մասին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ քննարկվել է արտերկրում գտնվող մեր ներկայացուցչությունների աշխատանքները ակտիվացնելու հարցը: Նա շեշտել է համահայկական ջանքերը միավորելու հրամայականի մասին:

Դավիթ Իշխանյանը հանդիպումներ ու քննարկումներ է  ունեցել նաև պետական կառավարման համակարգի ու հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ներքաղաքական իրավիճակին, խորհրդարանի հեղինակության բարձրացման, տեղեկատվական դաշտի խնդիրներին:

Ազատ  ու անկեղծ մթնոլորտում լրագրողներն իրենց կարծիքներն են արտահայտել և հարցեր  ուղղել խորհրդարանի ղեկավարին»,- նշված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր