211652_close_icon
views-count775 դիտում article-date 22:32 25-08-2023

Սենատոր Պորտանտինոն բանաձև է ներկայացրել՝ կոչ անելով Ադրբեջանին դադարեցնել Արցախի անմարդկային շրջափակումը

ԱՄՆ սենատոր Էնթոնի Պորտանտինոն ներկայացրել է Սենատի 9-րդ համատեղ բանաձևը, որը կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել Արցախի անմարդկային շրջափակումը և ապահովել սննդի, դեղորայքի և մարդասիրական ապրանքների ազատ և համարժեք հոսք Լաչինի միջանցքով:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ Պորտանտինոն հայտարարել է՝ Արցախում իրավիճակը սարսափելի է և խորապես մտահոգիչ։

«Քանի որ մեր աչքի առաջ ցեղասպանություն է ծավալվում, մենք պետք է գործենք։ Արցախի ժողովուրդը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ օր սպասել առանց Միացյալ Նահանգների և միջազգային գործողությունների՝ վերջ դնելու այս ավերիչ հումանիտար ճգնաժամին։ Շատ կարևոր է, որ մենք դուրս գանք բառերից, պահանջենք վերաբացել Լաչինի միջանցքը և դադարեցնենք ռազմական օգնությունն Ադրբեջանին։
 
Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի բռնի և ցեղասպան արշավն Արցախի հայ ժողովրդի դեմ, որը մնացել է առանց սննդի, բժշկական պարագաների և ազատ տեղաշարժի իրավունքի»,- ասել է սենատորը։

Նմանատիպ նյութեր