Ադրբեջանի պահանջներին զիջումների գնալն ավելի են խորացնելու ու բարդացնելու մեր իրավիճակը․ Արցախի պետնախարար
Ադրբեջանի պահանջները լինելու են անվերջ, քանի դեռ չի իրականացնելու իր ծրագիրը՝ Արցախի ժողովրդին ցեղասպանելու ճանապարհով ղարաբաղյան խնդրի լուծումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածած տեսաուղերձում։
«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի ժողովրդին նետվեց նոր մարտահրավեր։ Արցախը կեղծ բնապահպանական պատրվակով շրջափակվեց, արգելափակվեց Հայաստանի հետ կապող միջանցքը, այնուհետև փակվեց Հակարիի կամուրջը։
Հայաստանից զենք ներկրելու պատրվակով այնտեղ սարք տեղադրվեց, հետո այն հանվեց, տեղադրվեց անցակետ։ Հունիսի 15-ից դադարեցվեցին հումանիտար բեռնափոխադրումները, մարդկանց ազատ տեղաշարժը վերածվեց Կարմիր խաչի միջոցով հիվանդների տեղափոխության, իսկ բեռների փոխադրումը դադարեցվեց ամբողջությամբ։
Ավելի քան երկու ամիս այդ վիճակում արցախցիներին պահելուց հետո Ադրբեջանը նոր պահանջներ դրեց՝ Աղդամ-Ասկերան ճանապարհի գործարկում, Ադրբեջանի տարածքում հանդիպում Ղարաբաղում էթնիկ հայերի ներկայացուցիչների հետ։ Այս պահանջները լինելու են անվերջ, քանի դեռ ադրբեջանական ծրագիրը՝ Արցախի ժողովրդին ցեղասպանելու, Արցախը հայաթափելու ճանապարհով ղարաբաղյան խնդրի վերջնական լուծումը, չի հասցվել ավարտին։
Հետևաբար՝ դատարկ են այն պնդումները, որ Ադրբեջանի պահանջներին ի պատասխան զիջումների գնալը կարող է հնարավորություն տալ շունչ քաշելու, նոր ուժեր հավաքելու, դրանք անհիմն պատրանքներ են։ Ավելին՝ դրանք ավելի են խորացնելու ու բարդացնելու մեր վիճակը»,- ընդգծել է Ներսիսյանը։
Արցախի պետնախարարը անհրաժեշտ է համարում ընդունել այն իրողությունը, որ միջազգային հանրությունը, այդ թվում Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ուժերը Արցախում ապահովում են անբավարար անվտանգություն և չեն կարող ստեղծել պայմաններ պարզագույն մարդկային կենսագործունեության համար, և լռությամբ պաշտպանում կամ խրախուսում են ադրբեջանական այն օրակարգը, որը պետք է ավարտվի ցեղասպանությամբ։