2485 դիտում
09:56 02-12-2014
Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում Սաակաշվիլիի նշանակվելը բարդացնելու է Վրաստան-Ուկրաինա հարաբերությունները
Ուկրաինայի կառավարությունում Վրաստանի քաղաքացիների հնարավոր նշանակումը, որոնց դեմ սեփական երկրում քրեական մեղադրանքներ են առաջադրված, կբարդացնի հարաբերությունները երկու երկրների միջև:
Նման կերպ է արձագանքել Վրաստանի փոխվարչապետ Դավիդ Սերգեենկոն Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հավանական նշանակման լուրերին:
Հիշեցնենք, որ բարձր օղակի մենեջերների որոնումով և ընտրությամբ զբաղվող միջազգային 2 հեղինակավոր ընկերություններ՝ «Pedersen & Partners»-ը և «Korn Ferry»-ը, Ուկրաինայի պետական բարձր պաշտոնների համար 185 հնարավոր թեկնածուներ են ընտրել, որոնցից շատերը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում ուկրաինական սփյուռքի ներկայացուցիչներ են: «Kyivpost»-ի փոխանցմամբ՝ 185 թեկնածուներից 24-ի թեկնածությունը լիովին համապատասխանում է Ուկրաինայում բարձր պաշտոններին: Ենթադրվում է, որ նրանցից 4-ն աշխատելու են Գյուղատնտեսության նախարարությունում, ևս 4-ը՝ Ֆինանսների նախարարությունում:
Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ թեկնածուների մեջ շրջանառվում են նաև Վրաստանի մի շարք ներկայացուցիչների անուններ: Խոսքը, մասնավորապես գնում է Վրաստանի ՆԳ նախարարի նախկին առաջին տեղակալ Էկի Զգուլաձեի և Վրաստանի նախկին գլխավոր դատախազ և Արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիի մասին:
«Kyivpost»-ը գրել էր նաև, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող է զբաղեցնել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը:
Նմանատիպ նյութեր
12478 դիտում
09:55 12-04-2014
Դավիթ Հարությունյանն իր նախարար նշանակվելը չի բացառում. Հրապարակ
1397 դիտում
09:13 30-05-2015
Ուկրաինայի ընդդիմությունը Օդեսայի նահանգապետի պաշտոնում Սաակաշվիլիի նշանակումն անվանել է ազգի խայտառակություն
1926 դիտում
14:56 15-05-2021
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետի հետ
Այս բաժնից
1054 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
949 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
988 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»