39440 դիտում
23:25 23-08-2023
Սևանում գողությունները հասել են ռեստորանային համալիրներ. բաժնի պետի պաշտոնակատարի հույսը պետի արձակուրդից վերադառնալն է կամ «ոսկե ձկնիկը»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով վերջին օրերին Գեղարքունիքի մարզում ավելացել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը: Օգոստոսի 21-ին Սևան քաղաքի վարչական տարածքում անձնական ունեցվածքի գողություններ են տեղի ունեցել «Հայոց օջախ» և «Ոսկե ձկնիկ» ռեստորանային համալիրների տարածքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Ոստիկանության Սևանի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Նարինե Գ.-ն և հայտնել, որ ժամը 17:10-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք «Հայոց օջախ» ռեստորանի մոտ կայանված իրենց Opel մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են կանացի 2 պայուսակներ, որոնց մեջ եղել են կարևոր փաստաթղթեր, անձնագիր, բանկային քարտ և գումար:
Նույն օրը, ժամը 17:30-ի սահմաններում, Ոստիկանության Սևանի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 28-ամյա Բ. Սիբգատունինը և հայտնել, որ իր կողմից վարձակալական հիմունքներով վերցված Hundai մակնիշի ավտոմեքենան կայանված է եղել «Ոսկե ձկնիկ» ռեստորանային համալիրի մոտ և առջևի աջ կողային ապակին կոտրելու միջոցով անհայտ անձը կամ անձինք գողացել են սրահում եղած պայուսակը, որի մեջ եղել է ֆոտոխցիկ, ֆոտոխցիկի տակդիր, հագուստ, Երևանում իր կողմից վարձակալական հիմունքներով գտնվող բնակարանի բանալին և գումար:
Երկու դեպքերի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
2291 դիտում
22:50 13-02-2015
Տիկնիկային թատրոնում կբեմադրվի Պուշկինի «Ոսկե ձկնիկը»
Այս բաժնից
13175 դիտում
09:31 26-12-2024
Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Chrysler»-ը, «BMW»-ն և «Toyota»-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ