211652_close_icon
views-count799 դիտում article-date 18:03 23-08-2023

Արցախում հղիներին աջակցություն կտրամադրվի

Արցախի առողջապահության նախարարության և Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության համատեղ ծրագրի շրջանակներում օգոստոսի 24-ից (առավոտյան ժամը 10:00-ից մինչև 14:00) կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն՝ հանրապետությունում հաշվառված հղիների համար:

Նշված օգնությունը ստանալու համար խնդրում ենք անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ԱՀ ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ, համապատասխան տեղամասային մանկաբարձ գինեկոլոգի մոտ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տրանսպորտի բացակայության պատճառով շրջաններին դեռևս չի հասցվել նշված օգնությունը: Առաջկա օրերին կկազմակերպվի գործընթացը և շրջաններում հաշվառված հղիները աջակցությունը կստանան շրջանային բուժմիավորումից:

Կից ներկայացնում ենք փաթեթներում ներառված ապրանքների և հիգիենայի պարագաների ցանկը:

1. Ձեթ
2. Շաքարավազ
3. Բրինձ
4. Հնդկաձավար
5. Ոսպ
6. Հաճար
7. Մակարոնեղեն
8. Սպագետի
9. Թեյ
10. Շոգեխաշած տավարի միս
11. Անձեռոցիկ
12. Ատամի մածուկ
13. Օճառ

Նմանատիպ նյութեր