Կառավարությունը 100․000 դրամ կտրամադրի աշխատանք չունեցող հղիներին, ինչպես նաև այն հղիներին, ում ամուսինը մարտի 13-30-ն ազատվել է աշխատանքից
Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում որոշեց 100․000 ՀՀ դրամի չափով միանվագ նպաստի ձևով աջակցություն տրամադրել աշխատանք չունեցող հղիներին, ինչպես նաև այն հղիներին, ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում։
Կառավարության արտահերթ նիստում նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Վերջինս հայտնեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց:
«Միջոցառման շահառու է հանդիսանում հղի կինը, ով 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում»,- ասաց Զարուհի Բաթոյանը։