211652_close_icon
views-count886 դիտում article-date 16:23 23-08-2023

Լևոն-Տեր Պետրոսյանը և Գագիկ Ծառուկյանը հանդիպել են

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
Տեղեկացնում է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը․

«Գագիկ Ծառուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ, կարևորելով նրա դերակատարումը 3-րդ հանրապետության կայացման գործում:

Շուրջ մեկ ժամ տեւած ջերմ առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի ներկայիս խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Կողմերը երկուստեք կարևորել են երկրում առկա խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ համազգային համերաշխության ու միասնականության գործոնը:

Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը»:

Նմանատիպ նյութեր