211652_close_icon
views-count1438 դիտում article-date 15:43 23-08-2023

Անակնկալ չէր, հատկապես, որ այդ կառույցի ղեկավարը թմրամոլ է. Հակոբյանը՝ Արցախի ներքաղաքական վիճակի մասին. «Փաստինֆո»

Բանակից, Ազգային անվտանգության ծառայությունից եւ ոստիկանությունից բացի, ինչքան ապօրինի զինված կազմավորումներ ստեղծվեն, կլինի դա գեղեցիկ, հնչեղ, հայրենասիրական կամ տարատեսակ այլ անվանումներով՝ աշխարահզոր, երկրապահ, կամավոր եւ այլն, բոլորը մեր երկրի համար խնդիրներ են ստեղծելու եւ ահա՝ Արցախի աշխարհազորը ասվածի վառ ապացույցն է։ Ես բազմիցս այս մասին բարձրաձայնել եւ ասել եմ՝ դա անթույլատրելի է։ Ասեմ ավելին՝ այդպիսի ապօրինի կառույցների անվանումներն, անգամ, լսելիս, ինձ մոտ սարսափ է առաջանում,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Նշենք, որ այս օրերին հայտնի դարձա, որ Արցախում գոյություն ունի աշխարհազոր, որի հրամանատարը` Կարեն Մաթեւոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում սպառնացել է լուծարել Արցախի ԱԺ-ն, եթե չմիավորվեն Արայիկ Հարությունյանի շուրջ:

«Ինձ համար դա անակնկալ կամ նորություն չէր, վստահ էի, որ այդպես էլ լինելու էր, հատկապես, որ այդ կառույցի ղեկավարը թմրամոլ է։ Նորից եմ կրկնում՝ բացի բանակից, Ոստիկանությունից եւ ԱԱԾ-ից, մնացյալ բոլոր տեսակի զինված մարդիկ իրենցից վտանգ են ներկայացնում՝ ինչպես հասարակության, այնպես նաեւ պետության համար»,- ասել է գեներալ-գնդապետը` արձանագրելով.

«Պատահական չէ, որ պատերազմի ընթացքում, նույնիսկ, ԱԱԾ-ի եւ Ոստիկանության զինված ստորաբաժանումները ենթարկվում են բանակին, որովհետեւ, անգամ, պատերազմական իրավիճակում պետության մեջ մեկ զինված կառույց պետք է լինի»:

Նմանատիպ նյութեր