211652_close_icon
views-count760 դիտում article-date 22:50 22-08-2023

Հայաստանում իշխանությունը դավաճանական է, հակահայկական․ Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամվոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Ձեր քաղաքական վերլուծությունները/հաշվարկները անելիս որպես հիմք ընդունեք,որ Հայաստանում իշխանությունը դավաճանական է, հակահայկական և կտեսնենք, թե ինչքան հեշտ կստանաք բազմաթիվ հարցերի պատասխանը:

Օրինակ՝
ինչո՞ւ գործուն քայլեր չեն ձեռնարկվում Արցախում իրավիճակը փոխելու
ինչո՞ւ չի ուժեղացվում երկրի ռազմական կարողությունը
կամ
ինչո՞ւ են կազմաքանդում բանակը
ինչո՞ւ են պետական գումարները մսխվում տարբեր շոուների և փառատոնների վրա,երբ թշնամին սպառնում է պատերազմով ...
ինչո՞ւ են անհասկանալի նշանակումներ արվում ամենակարևոր պաշտոններին
ինչո՞ւ չունենք տեղեկատվական անվտանգություն
ինչո՞ւ չկան դաշնակիցներ
ինչո՞ւ են քանդում ներքին անվտանգությունը՝ թմրանյութեր,գողություններ, սպանություններ...

Պատասխանը մեկն է: Հայաստանում իշխանությունը զավթված է հակահայկական-դավաճանական ուժի կողմից:

Այլ պատճառներ մի փնտրեք»։

Նմանատիպ նյութեր