211652_close_icon
views-count586 դիտում article-date 16:57 22-08-2023

Քննարկվել են ԲՏԱ նախարարության եւ Մատենադարանի միջեւ համագործակցության հնարավորությունները

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը եւ նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում հանդիպում են ունեցել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի հետ։ Այս մասին  տեղեկանում ենք ԲՏԱ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Մատենադարանի միջեւ համագործակցության հնարավորությունները:

Բարձր գնահատելով Մատենադարանում կատարվող աշխատանքները՝ Գեւորգ Մանթաշյանը խոսել է ձեռագրատան թվային տեխնոլոգիաների գործիքակազմն առավել հագեցնելու անհրաժեշտության մասին:

Նմանատիպ նյութեր