829 դիտում
15:00 22-08-2023
Երևանի ընտրություններն առաջին քայլն են՝ հեռացնելու այն իշխանություններին, որոնք հրաժարվել են Արցախից․ Ռուբեն Վարդանյան
Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը հայտարարություն է տարածել սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը։
«Ողջ հայկական աշխարհն այսօր գոյաբանական ճգնաժամ է ապրում: Որպես ազգ մենք ոչնչացման սպառնալիքի տակ ենք: Արցախի և Հայաստանի տարածքների մի մասի նկատմամբ սպառնալիքներն ակնհայտ իրողություն են: Մեր թշնամիների հաջորդ քայլերը Հայաստանի նկատմամբ ագրեսիան, ողջ հայության ու մեր մշակույթի ոչնչացումն են: Արցախի պաշտպանությունը մեր ողջ ժողովրդի համար ընդհանուր գործ է, կյանքի ու մահու հարց: Իսկ ի՞նչ է անում դրա համար Հայաստանը՝ որպես պետություն, որպես այս հարցում ամենակարևոր դերակատար: Նա կորցնում է Արցախը:
Հայաստանում քաղաքական իրավիճակն այսպիսին է. ներքևները չեն կարող, վերևները չեն ուզում: «Ներկաները» հետևողականորեն իրականացնում են Արցախի հանձնման, Հայաստանի ինքնիշխանության լիակատար կորստի սցենարը: «Նախկինները» փաստացի հրաժարվել են պայքարից, քանի որ չեն կարողանում ժողովրդին ներել իր մոլորության համար: Այս իրավիճակում ի՞նչ պիտի անի Արցախը: Ինչպիսի՞ն պետք է լինի մեր, աշխարհի ողջ հայության՝ Հայաստանին որպես Արցախի անվտանգության երաշխավոր վերադարձնելու ծրագիրը: Մենք պետք է քաղաքական նոր իրավիճակ ստեղծենք: «Իմպոտենտների»՝ «դավաճանների» հետ պսեվդոպայքարին փոխարինելու պիտի գա նոր ուժ, որը և՛ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է, և՛ ԿԱՐՈՂ Է, և՛ ԳԻՏԻ ամեն ինչ ճիշտ անել:
Սեպտեմբերին անցկացվելու են Երևանի ավագանու ընտրություններ: Ես շատ եմ սիրում իմ ծննդավայր Երևանը, բայց մեզ բոլորիս համար դրանք պարզապես տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ չեն՝ ավտոբուսների, աղբահանության և այլնի մասին: Երևանում երկրի բնակչության գրեթե կեսն է, և մեզ համար այս ընտրություններն առաջին քայլն են՝ հեռացնելու այն իշխանություններին, որոնք հրաժարվել են Արցախից, որոնք կամ ծախվել են, կամ չեն հասկանում, որ իրենց գործողություններով հարվածի տակ են դնում Հայաստանն ու ողջ ազգը:
Նոր կուսակցությունը, որը ՑԱՆԿԱՆՈՒՄ Է և ԿԱՐՈՂ Է կանգնեցնել այդ անցանկալի սցենարը, «Ապրելու երկիրն» է։ Այս կուսակցության շուրջ միավորվել են մարդիկ, որոնք իսկապես գիտեն, թե ինչպես փոխել իրավիճակը և պատրաստ են պատասխանատվություն ստանձնել Հայաստանի ապագայի համար։
Կոչ եմ անում բոլորին մասնակցել ընտրություններին և աջակցել «Ապրելու երկիր» կուսակցությանն ու մեր թեկնածու Մանե Թանդիլյանին։ Մեսրոպ Առաքելյանին ու Մանե Թանդիլյանին ճանաչում եմ որպես Արցախի իսկական նվիրյալների, որոնք, ինչպես և ես, պատրաստ են զոհել ամեն ինչ, եթե պետք է՝ կյանքը տալ հանուն Արցախի։ Հանուն Արցախի նշանակում է՝ նաև հանուն Հայաստանի ու հանուն հայ ազգի։
Կոչ եմ անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին համախմբվել և իրավիճակը դուրս բերել այն փակուղուց, որը ստեղծվել է դեռևս իշխող կուսակցության քաղաքականության արդյունքում։ Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ ճանաչում են, ովքեր մասնակցել և մասնակցում են իմ նախագծերին, ովքեր կիսում են մեր արժեքները, ովքեր անտարբեր չեն, գալ ընտրությունների և ՓՈԽԵԼ ԱՊԱԳԱՆ: Մեր թշնամիները և ողջ աշխարհը պետք է տեսնեն, որ մենք պատրաստ ենք վճարել ամենաբարձր գինը։ Նրանք դա պետք է տեսնեն Երևանում քվեարկության ժամանակ, նրանք պետք է դա տեսնեն Ազգային ժողովի հաջորդ ընտրություններին։
Մենք գիտենք՝ ինչպես փոխենք մեր ապագան»։

Նմանատիպ նյութեր
1084 դիտում
19:21 19-09-2023
Թող անիծվեն այն ղեկավարները, որոնք չկարողացան ապահովել անհրաժեշտ պաշտպանությունը․ Ռուբեն Վարդանյան
1372 դիտում
20:50 23-02-2023
Ես ոչ միայն Արցախից չեմ գնալու, այլև չեմ պատկերացնում ինձ առանց Արցախի. Ռուբեն Վարդանյան
Այս բաժնից
313 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
916 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
505 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում