211652_close_icon
views-count814 դիտում article-date 23:39 21-08-2023

Բանակային խաղերին մասնակցում է ՀՀ ներքին գործերի նախարարության հավաքական թիմը

Օգոստոսի 21-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվող բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներն ու պաշտոնատար այլ անձինք:

Բանակային խաղերին մասնակցում է ՀՀ ներքին գործերի նախարարության հավաքական թիմը։ ՆԳ նախարարության թիմը ներկայացված է հրաձգությունների, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի, ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի և կողմնորոշման մրցաձևերում։

Բանակային խաղերին մասնակցում են նաև պաշտպանության նախարարության, արդարադատության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների և քննչական կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը։

Նմանատիպ նյութեր