826 դիտում
18:44 21-08-2023
Արցախում այսպիսի ծայրահեղ իրավիճակի հրահրումն Ադրբեջանի համար «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու հիմք է ձևավորելու․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբկացության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
Արցախի աշխարհազորի հրամանատարը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնալով Արցախում ստեղծված ծանր իրավիճակին, այդ թվում` պատերազմի հետևանքներին, նշում, որ դրանում գործող նախագահ Արայիկ Հարությունյանին պետք չէ մեղադրել:
Անդրադառնալով մեղավորների խնդրին, թեման հրում «նախկինների» դաշտ ու ոչինչ չի ասում ՀՀ այն իշխանության մասին, ով հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ իրենց ու անձամբ Կարեն Մաթևոսյանին` Ադրբեջանի քաղաքացի: Ավելին, աշխարհազորի հրամանատարը սպառնում է` Արայիկ Հարությունյանի շուրջ համախմբում տեղի չունենալու դեպքում, ինքն ու դաշտային հրամանատարները ցրելու են կառավարությունն ու խորհրդարանը և նոր ճգնաժամային մարմին ձևավորելու, որտեղ որոշումներն իրենք կընդունեն:
Ի դեպ, Արցախի խորհրդարանի ու կառավարության լուծարումն Ադրբեջանի պաշտոնական պահանջներից է, որն անձամբ Ալիևն է հնչեցրել: Նաև ուզում եմ հստակ արձանագրել, որ Արցախում այսպիսի ծայրահեղ իրավիճակի հրահրումն Ադրբեջանի համար «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու հիմք է ձևավորելու, որովհետև սրա մասին ևս Ալիևը մի քանի անգամ ասել է և հարմար առիթ է փնտրում, որպեսզի Արցախում իր համար բարենպաստ դաշտի ձևավորման դեպքում, ներքին զորքերի անվան տակ առաջ տա իր հատուկ նշանակության ստորաբաժանումները:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ հնչեցված հայտարարությունը սահմանադրական կարգի տապալման մասին է, ինչը ենթադրում է համապատասխան մեխանիզմների գործարկում: Նախընտրելի տարբերակներից է` Մաթևոսյանի հետ նստել խոսել, բացատրել իր հայտարարությունների և քայլերի ծանր քաղաքական հետևանքները, հակառակ դեպքում իրադարձություններն Արցախի համար կայծակնային դաժան հետևանքներ կունենան:

Նմանատիպ նյութեր
3710 դիտում
21:04 07-10-2020
Արցախի նախագահի՝ միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա ձևավորելու մասին կոչը տարածվել է ԵԱՀԿ-ում
4490 դիտում
23:30 06-09-2017
Փարիզի արվարձանում ոստիկանությունը հակաահաբեկչական գործողություն է իրականացնում
Այս բաժնից
787 դիտում
22:38 27-12-2024
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԿԲ հանդիսավոր ընդունելությանը
1936 դիտում
22:25 27-12-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
961 դիտում
21:36 27-12-2024
Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր