211652_close_icon
views-count598 դիտում article-date 16:16 21-08-2023

Գիտելիքի օրվան ընդառաջ, այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի է ունեցել միջոցառում

Գիտելիքի օրվան ընդառաջ, այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցավ միջոցառում, ուր քննարկվեցին բազմաթիվ հարցեր, այդ թվում նաև՝ նոր ուսումնական տարում կազմակերպվող հանդիպումների մասին, հայտնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Միջոցառման շրջանակներում վարչական շրջանի բազմազավակ, պատերազմից տուժած, աջակցության կարիք ունեցող ընտանիքիների, միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ՝ թվով 200 երեխաներ ստացան պայուսակներ և գրենական պիտույքներ:

Վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Անդրանիկ Ավետիսյանը և աշխատակազմի քարտուղար Վահան Գալստյանը շնորհավորելով երխաներին՝ գալիք ուսումնական տարվա առիթով, մաղթեցին խաղաղություն, նաև հորդորեցին երեխաներին, որ լինեն պարտաճանաչ և ուշիմ աշակերտներ, դպրոցում լավ սովորեն, որպեսզի ստանան խորը և կայուն գիտելիքներ։

Նմանատիպ նյութեր