211652_close_icon
views-count1618 դիտում article-date 14:27 20-08-2023

Վահան Քերոբյանն այցելել է «Armenian Walnut» ընկերություն և ծանոթացել ընկույզի աճեցման և մշակման ողջ ընթացքին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օգոստոսի 19-ին այցելել է «Armenian Walnut» ընկերություն, որտեղ ծանոթացել է ընկույզի աճեցման և մշակման ողջ ընթացքին։

Հայկական ընկույզի այգիները ստեղծվել են մոտ 3 տարի առաջ։ Դրանք մշակվում են իսրայելական տեխնոլոգիաներով, ոռոգվում են կաթիլային տարբերակով։ Ներդրումների ընդհանուր նախագիծը կազմել է 2 մլն ԱՄՆ դոլար։

«Մեր երկրի բնակլիմայական պայմանները լիովին բավարարում են Հայաստանում բուսաբուծության զարգացմանը,  և դրա արդյունքում ինտենսիվ այգիներից ստացված բերքի ծավալները կրկնապատկվել են և հասել զգալի չափերի։ Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում գյուղատնտեսության մեջ բուսաբուծության ոլորտում գրանցվել է 10% աճ», - նշել է Քերոբյանը։ 

Վահան Քերոբյանը նշել է նաև, որ գյուղատնտեսությունն ու ինտենսիվ գյուղատնտեսությունը զարգացման մեծ ապագա ունեն, և կան բազմաթիվ ներդրողներ, որոնք պատրաստ են խթանել Հայաստանում այս ոլորտի զարգացումը։

Նմանատիպ նյութեր