13759 դիտում
10:25 20-08-2023
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 43-ամյա վարորդը 07-ով բախվել է կայանված Нива-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օգոստոսի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում Երևանի բնակիչ, 43-ամյա Հարություն Մ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել նշված փողոցի 3/1 հասցեում կայանված ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 12-ամյա Մանե Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի ավագ քննիչ Զիրոյանը, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:
Լուսանարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+