211652_close_icon
views-count721 դիտում article-date 10:32 19-08-2023

Ստրատեգիական առումով անփոխարինելի է Կապանի նշանակությունը Հայաստանի համար․ ԶՊՄԿ ուղերձը

Ստրատեգիական առումով անփոխարինելի է Կապանի նշանակությունը Հայաստանի համար, սակայն կարևոր է նաև քաղաքի արդյունաբերական ու տնտեսական դերը։ Այս մասին ասվում է ԶՊՄԿ ՓԲ ընկերության ուղերձում՝ Կապանի օրվա առթիվ:

«ԶՊՄԿ ՓԲ ընկերությունը Կապան քաղաքին շնորհավորում է իր տոնի առիթով։ Ստրատեգիական առումով անփոխարինելի է Կապանի նշանակությունը Հայաստանի համար, սակայն կարևոր է նաև քաղաքի արդյունաբերական ու տնտեսական դերը։ Այսօր Կապանը լոկ դինամիկ զարգացող ու ամեն օր գեղեցկացող բնակավայր չէ, այն յուրօրինակ մշակույթ ունեցող քաղաք է, որի բնակիչները պահպանում են տեղի ավանդույթներն ու գեղեցիկ բարբառը։

Աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված Կապանն այսօր գերում է իր հյուրերին, իսկ քաղաքի բնակիչները հիացնում են իրենց աշխատասիրությամբ։

Շնորհավոր տոնդ, Կապա՛ն։ Քեզ ու քո բնակիչներին խաղաղություն և բարեկեցություն ենք մաղթում»։

 

Նմանատիպ նյութեր