Արայիկ Հարությունյանը հանդիպել է աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին հանդիպել է աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահականի մամուլի ծառայությունը։
«Նրանց առաջարկով երկրի նախագահը ներկայացրել է Արցախի անվտանգության ապահովման, ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման և հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Ընդգծվել է Արցախի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար բոլորի ջանքերի համախմբման և պետական համակարգի կայունության անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։