211652_close_icon
views-count2917 դիտում article-date 12:12 18-08-2023

Խնդրում եմ ջնջել տեսանյութը․ երեխային ավելի եք վնասում. սոցապ փոխնախարար

Քանի որ անդադար նամակներ ու զանգեր եմ ստանում երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի առնչությամբ, ուզում եմ տեղեկացնել, որ դեպքի մասին տեղյակ ենք, իրավապահ մարմինները զբաղվում են։ Այս մասին գրառում է կատարել  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը։

«Այս պահին ուղղակի խնդրում եմ՝ երեխային, տեսանյությում երեւացող մյուս երեխաներին էլ ավելի չթիրախավորելու ու խոցելի չդարձնելու համար դադարեք տեսանյութը տարածել, երեխային բաց դեմքով նույնականացնել։

Դեպքի մանրամասները պարզվելուց հետո մեր գերատեսչության լիազորությունների շրջանակում անմիջապես կձեռնարկվեն համապատասխան աշխատանքներ։

Հ.Գ. երեխաների հետ կազմակերպվելիք հետագա  աշխատանքներում ես եւ ԱՍՀՆ երեխաների հիմնահարցերի բաժնի պետը կլինենք ներգրավված»,- գրել է Ստեփանյանը:

Նմանատիպ նյութեր