211652_close_icon
views-count844 դիտում article-date 19:41 16-08-2023

ՄԱԿ ԱԽ անդամները պետք է անցում կատարեն բռնապետ Ալիևի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և առաջնորդ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախում ստեղծված իրավիճակի մասին քննարկումը, հուսով եմ, կկանգնեցնի ցեղասպան Ադրբեջանի քաղաքականությունը։

Ցավալի է, որ Արցախի վերաբերյալ պահանջը դարձել է ցեղասպանության վտանգի կանխարգելումը։

Անկախ քաղաքական խորքային տարաձայնություններից, հուսով եմ, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսը գործադրել է բոլոր ջանքերը հարցի հայանպաստ կարգավորմանը՝ չզոհաբերելով հայկական շահը առկա աշխարհաքաղաքական հակասություններին։

ՄԱԿ ԱԽ անդամները պետք է կոչերից և պահանջներից անցում կատարեն բռնապետ Ալիևի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, հակառակ պարագայում, ակնհայտ է դառնում ստեղծված իրավիճակի նկատմամբ գերտերությունների լուռ համաձայնությունը։

Մենք պարտավոր ենք գործադրել բոլոր ջանքերը այս ծանր իրավիճակից դուրս գալու և շարունակելու պայքարը հանուն հզոր Հայաստանի և ազատ Արցախի»։

Նմանատիպ նյութեր