211652_close_icon
views-count58957 դիտում article-date 18:13 16-08-2023

Ողբերգական դեպք Շիրակի մարզում․ 2-ամյա աղջնակի մահվան փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Երեկ՝ օգոստոսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։20-ի սահմանններում «Արթիկ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել երեխայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ Հարություն Ադամյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Նարեկ Մանանդյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 2-ամյա Ռուզաննա Խ․-ն է։

Պարզվել է նաև, որ նույն օրը երեխան ծնողների հետ գտնվելիս է եղել մոր հայրական տանը, որտեղ բակում աղավնիների հետ խաղալիս երեխան մի պահ դուրս է մնացել ծնողերի տեսադաշտից, որից հետո ծնողները ման են եկել երեխային և տանից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող լճակում հայտնաբերել երեխայի ջրահեղձ եղած դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր