211652_close_icon
views-count1063 դիտում article-date 21:53 15-08-2023

Արցախում սովամահության դեպքն իրական է․ Արման Թաթոյան

Արցախում սովամահության դեպքն իրական է: Իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը՝ անդրադառնալով 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանի դեպքին։

«Քիչ առաջ խոսել եմ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ, ուսումնասիրել ենք փաստաթղթերը: Այս պահին իրականացնում ենք ապացույցների հրատապ ամրագրում, այդ թվում` անհրաժեշտ թարգմանություն:

Բայց չպետք է մոռանալ, որ սա ադրբեջանական մտադրված ֆաշիստական քաղաքականության հետևանք է, էթնիկ հայկական ինքնության նկատմամբ պաթոլոգիկ ատելության արդյունք, իսկ խաղաղասիրությունն էլ բացարձակ կեղծիք է»,- գրել է Թաթոյանը։

Նմանատիպ նյութեր