211652_close_icon
views-count925 դիտում article-date 21:16 19-08-2023

Հիմնական լրատվամիջոցները ձեզ չեն տեղեկացնում, բայց Լեռնային Ղարաբաղում արդեն սովամահության դեպքեր կան. ամերիկացի փաստաբան. tert.am

Tert.am-ը գրում է. 

Ամերիկացի փաստաբան, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի առաջատար մասնագետ Ալֆրեդ դե Զայասն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և վրդովմունք հայտնել։
 
Նա գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում։
 
«Հիմնական լրատվամիջոցները ձեզ չեն տեղեկացնում, բայց Լեռնային Ղարաբաղում արդեն սովամահության դեպքեր կան։ Դրանք առաջացել են Ադրբեջանի ապօրինի շրջափակման հետևանքով: Ո՞ւր է վրդովմունքը։ Ինչո՞ւ ոչ ոք ուշադրությունը չի կենտրոնացնում հայերի ինքնորոշման վրա»,- գրել է փաստաբանը։

Նմանատիպ նյութեր