211652_close_icon

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ընդունել է հաղթանակ գրանցած 15 պատանի մարզիկներին ու նրանց մարզչին

views-count1108 դիտում article-date 17:27 15-08-2023
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ընդունել է «Դուքենդո» մարզաձևի կարատեի առաջնությունում հաղթանակ գրանցած թվով 15 պատանի մարզիկներին ու նրանց մարզիչ Կարեն Հովհաննիսյանին, հայտնում է Արարատի մարզպետարանի աշխատակազմը։

Մարզպետը շնորհավորել է մարզիկներին՝ նրանց մաղթելով նորանոր հաղթանակներ։

Արտաշատ համայնքի «Դուքենդո» դպրոցի սաները մասնակցել և մրցանակային առաջին տեղեր են զբաղեցրել Վրաստանի Օզուրգեթ քաղաքում կայացած «Դուքենդո» մարզաձևի կարատեի միջազգային առաջնությունում:
Մրցաշարին մասնակցել են նաև Իրանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի մարզիկները:

Նմանատիպ նյութեր