211652_close_icon

Ադրբեջանցիները կրակել են ԵՄ դիտորդների ուղղությամբ

views-count871 դիտում article-date 15:00 15-08-2023
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

Պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Նմանատիպ նյութեր