811 դիտում
21:41 14-08-2023
Թուրքիայի հանձնարարությունները չպետք է կատարվեն Հայաստանում. Արա Զոհրաբյան
Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրքիայի հանձնարարությունները չպետք է կատարվեն Հայաստանում.
Պարզվում է, որ 2022 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետության դատարաններին է փոխանցվել 66 հանձնարարություն կամ իրավական օգնության հարցում: 2023թ. հունվար-հուլիս ամիսներին ստացվել է 34 նման դատական հանձնարարություն: Թեև, Ադրբեջանից 2022-2023թթ. նման հարցումներ չեն ստացվել, բայց սա միայն ժամանակի հարց է:
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, սակայն Թուրքիան արդեն կարող է Հայաստանից պահանջել և տանել իր կողմից հետախուզվող անձանց: Սա պետական քաղաքականության արդյունք է:
Լավ, ոնց բացատրենք այս իշխանություններին, որ 44 օրյա պատերազմը հովանավորած թշնամի Թուրքիայի առջև նման խեղճացած կեցվածք ընդունելը, չի ազատելու մեզ պատերազմից:
Թուրքիայի հանձնարարությունները չպետք է կատարվեն Հայաստանում:
Հ.Գ. Լավ կլինի լրագրողներն այս հարցով լրագրողական հետաքննություն իրականացնեն»:

Նմանատիպ նյութեր
8429 դիտում
09:49 16-08-2022
Փաշինյանի հանձնարարությունները չեն կատարվել. նա խաբել է. մաս 69. «Ժողովուրդ»
1198 դիտում
10:25 29-06-2023
Ապրեք՝ «հինգ». հանձնարարությունները լավ էին կատարել․ «Փաստ»
Այս բաժնից
4507 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
817 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
829 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան