Ես կատարում եմ նախագահի տված հանձնարարությունները, բոլորս վճռականությամբ ենք լցված մեր հայրենիքի պաշտպանության հարցում. Սեյրան Օհանյան. Tert.am
Հայաստանի և Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանն Արցախում է, նրա վիրավորվելու մասին թշնամու տարածած լուրն այսօր անմիջապես [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/07/1169933/]հերքեց [/url]Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:
Քիչ առաջ [url=https://www.tert.am/am/news/2020/11/07/Seyran-Ohanyan/3437129?fbclid=IwAR07tTY7zvxja_6LwYeKhsmFGp5viGGAv-6sRRlFD0KLB7HYl0M3HHO7fY8]Tert.am[/url]-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանն ասաց, որ վիրավոր չէ, իսկ առաջնագծում տրամադրությունը մարտական է:
«Ես կատարում եմ նախագահի կողմից հանձնարարություններ, իմ մասնագիտական առումով աջակցում եմ և վերջ»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Հարցին, թե ինչպիսին է տրամադրվածությունը, որովհետև հայտնի է, որ հակառակորդը Շուշիի ուղղությամբ փորձում է առաջխաղացում գրանցել, Սեյրան Օհանյանն ասաց, որ մարտական գործողությունների վերաբերյալ լուրերին պետք է տեղեկանալ պաշտոնական աղբյուրներից:
«Միայն ասեմ, որ մեր բոլորի մարտական տրամադրությունը շատ բարձր է, մենք բոլորս վճռականությամբ ենք լցված մեր հայրենիքի պաշտպանության համար»,-ասաց Սեյրան Օհանյանը: