211652_close_icon
views-count42972 դիտում article-date 09:30 14-08-2024

Ավտովթար՝ Տավուշի մարզում. Հաղարծին գյուղում՝ դպրոցի դիմաց, բախվել են «ԶԻԼ» բեռնատարն ու «Ford Transit»-ը. վերջինը հայտնվել է Աղստև գետում. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներնն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում՝ դպրոցի դիմաց, բախվել են 22-ամյա Արկադի Բուդաղյանի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան և Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Աշոտ Խլղաթյանի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արթուր Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի և դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մհեր Ակուլյանն ու Շահեն Տոնյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Աղստև գետում:

Դեպքի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «ԶԻԼ»-ը եղել է կայանված, երբ «Ford»-ը հարվածել է նրան ու ընկել գետը:

Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա:

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր