211652_close_icon
views-count1030 դիտում article-date 09:03 13-08-2023

Տարիներ առաջ նման միջադեպից հետո իսկույնևեթ բանակը բերվում էր զորանոցային ռեժիմի․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․
 
«Պաշարված Արցախին ամեն ինչ ու ամեն բան անհասանելի է արտաքին աշխարհից, բացի օրվա լրահոսից... Լրահոսն էլ հուսադրող չէ, բայց դիմանում ենք։

Հերթական տեղեկությունը, որ երեկ ստացա մայր Հայաստանից, օրվա ընթացքում նույն զորամասում ժամերի տարբերությամբ արձանագրված մահվան ելքով երկու դեպքերի մասին էր։

Տարիներ առաջ նման միջադեպից հետո իսկույնևեթ բանակը բերվում էր զորանոցային ռեժիմի, իսկ դասակի հրամանատարից մինչև միավորման հրամանատար օղակի պատասխանատուները սպասում էին իրենց պատժին ու հավանական պաշտոնազրկմանը։

Այսօր ամեն ինչ այլ է... Այսօր ոչ միայն բոլոր մակարդակներում մոռացվում է երեկվա կատարվածը, այլև շարունակում են անել այն, ինչը բերելու է նոր ու ավելի մեծ կորուստների»։

Նմանատիպ նյութեր