211652_close_icon
views-count1591 դիտում article-date 18:24 27-05-2020

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը այցելել է արևելյան ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկը և տեղում ծանոթացել կապիտալ վերանորոգված ու կահավորված զորանոցային համալիրի պայմաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 27-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը այցելել է արևելյան ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկը և տեղում ծանոթացել կապիտալ վերանորոգված ու կահավորված զորանոցային համալիրի պայմաններին ու արտապատվիրման եղանակով անձնակազմի սննդի կազմակերպման նոր տարբերակի ներդրման գործընթացին: Նախքան իրականացված աշխատանքներին ծանոթանալը պաշտպանական գերատեսչության ղեկավարը զինծառայողների հետ հանդիպմանը շնորհավորել է Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ և վստահեցրել, որ այսուհետ ևս զինծառայողների սոցիալ կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված գործընթացը շարունակական բնույթ է կրելու: Այնուհետև, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարը, բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ ծանոթացել է իրականացված աշխատանքներին, զինծառայողների սոցիալ կենցաղային պայմաններին, սննդի ապահովման գործընթացին և հետագա աշխատանքներն առավել նպատակային կազմակերպելու համար համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ տվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր