211652_close_icon
views-count1135 դիտում article-date 21:09 12-08-2023

Հիտլերը, Ստալինը կամ Փաշինյանը միշտ էլ հղում են արել օրենքին. Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում ազատ արձակել Աշոտյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ․ news.am

News.am-ը գրում է․ Ես 30 տարի եղել եմ բոլոր քաղաքական բանտարկյալների կողքին եւ հույս ունեմ, որ մեր բոլոր քաղաքացիները եւս նման հավասար վերաբերմունք կդրսեւորեն քաղբանտարկյալների նկատմամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ ասել է ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Այո, պարոն աշոտյանը եղել է իշխանավոր եւ այո, իրենց իշխանության օրոք եղել են քաղաքական բանտարկյալներ, ինչպես եւ իրենցց առաջ, բայց, ցավոք սրտի, ինքը հիմա որպես ընդդիմադիր, նույնպես քաղբանտարկյալ է: Իշխանությունը միշտ օրենքին է հղում անում, Հիտլերը, Ստալինը, Փաշինյանը օրենքին են հղում անում, բայց ժամանակի ընտրությունն է, քաղաքական դրդապատճառն է, արդյոք իրավական է , թե չէ: Ակնհայտորեն Աշոտյանը, Ասլանյանը, Վերմիշյանը քաղաքական բանտարկյալներ են եւ մինչդատական կալանքը դրա արտահայտման ձեւն է: Այն շարժումը որը եղել է ժողովրդի ժայթքումով, վերելքով, արդեն դարձել է հակաժողովրդական, հակաժողովրդավարական եւ արդեն իր այցեքարտը դարձել են քաղաքական բանտարկյալները»,- նշեց նա:

 Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Աշոտյանը եւ մյուս քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն:

Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր