30860 դիտում
19:39 12-08-2023
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են BMW-ն ու ЗИЛ-ը. վերջինը կողաշրջվել է. ընտանիքի 3 անդամ, այդ թվում երեխա, տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ M11 ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 66-ամյա Մեծարես Բ.-ի վարած ЗИЛ մակնիշի բեռնատար ու 63-ամյա Վարդան Մ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է, իսկ BMW-ի վարորդն ու նրա ուղևորներ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 14-ամյա Վարդան Մ.-ն և 61-ամյա Սոֆիա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Վահրամ Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն է կատարել նույն վաշտի կրտսեր պարեկ Տարոն Բադալյանը:
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Զիրոյանի գլխավորությամբ:
Վթարի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սիմոնյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+