Ասֆալտը քայլելու համար չէ, ինչպես ՔՊ-ն Երևանի համար չէ․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Բակերում՝ շենքերի դիմաց, հետիոտն հատվածները և մայթերը ասֆալտապատելը ուղղակի հանցագործություն է։
Իշխանությունն ափալ-թափալ աշխատանք ցույց տալու համար օր ու գիշեր անորակ ասֆալտ է անում։
Սրանով էլ նախկիններից ոչնչով չեք տարբերվում։ Այս օրերին ասֆալտի վրա օդի ջերմաստիճանը անցնում է 60 աստիճանը, իսկ ասֆալտից եկող թունավոր նյութերը առաջացնում են լուրջ հիվանդություններ՝ առաջին հերթին ասֆալտի վրայով քայլող երեխաների համար։
Քաղաքային կառավարման կարևորագույն սկզբունքներից է՝ ասֆալտը քայլելու համար չէ, ինչպես ՔՊ-ն Երևանի համար չէ»։