211652_close_icon
views-count823 դիտում article-date 22:50 11-08-2023

Արցախում կրկին հովհարային անջատումներ են

«Արցախէներգո»-ն հանդես է եկել հայտարարությամբ․

Ինչպես նախապես հայտարարվել եր, այսօր «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ–ն «Թարթառ» ՀԷԿ-ում իրականացրել է վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ընթացքում ի հայտ են եկել լրացուցիչ խնդիրներ, ինչի պատճառով հնարավոր չէր շահագործել «Թարթառ» ՀԷԿ-ը։

Նշվածով պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում իրականացվել են ոչ պլանային անջատումներ։ 

Ներկա պահին վթարը վերացված է, և ժամը 19։00-ից անցնելու ենք օրվա ժամանակացույցով սահմանված հովհարային անջատումներին։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը։

Նմանատիպ նյութեր