Արցախում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ
Արցախի ամբողջ հանրապետությունում հունվարի 25-ին, ժամը 02։00-ից հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ։ Այս մասին հայտնում է «Արցախէներգո» ՓԲԸ-ն:
«Հաշվի առնելով բնակչության արձագանքները և ջեռուցման համար հնարավորինս հարմարավետ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը, որոշվել է, պահպանելով հովհարային անջատումների օրական 6-ժամյա գրաֆիկը, անջատումներն իրականացնել ավելի կարճ տևողությամբ:
«Արցախէներգո» ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը»,- ասվում է հայտարարության մեջ: