211652_close_icon
views-count805 դիտում article-date 15:16 11-08-2023

ԲՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. Տոնոյան

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԲՀԿ-ի մամուլի խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Կուսակցության անդամների, տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ բաց և բարդ քննարկումների արդյունքում ի վերջո որոշվել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին։

Չեմ թաքցնում, եղել են տարբեր տեսակետներ, հնչել են տարբեր փաստարկներ և հակափաստարկներ։

Վերջնական որոշումը կայացվել է հիմնական երկու գործոնների ազդեցության տակ.

1. Կուսակցությունն այս պահին գտնվում է վերափոխումների ինտենսիվ փուլում, կառուցվածքային և բովանդակային ռեֆորմացիայի ճանապարհին։

2. Այս պահին, Արցախի շուրջ տիրող իրավիճակով պայմանավորված, մեր հասարակության մեջ առկա չէ Երևանի զարգացման և քաղաքային խնդիրների շուրջ իրական բանավիճային և քննարկումային մթնոլորտ։

ԲՀԿ-ն հաջողություն է մաղթում ընտրությունների մասնակից ուժերին՝ ի շահ մեր ժողովրդի և երևանցիների բարօրության»,- գրել է Տոնոյանը։

 

Նմանատիպ նյութեր