1153 դիտում
23:46 10-08-2023
Արցախի շրջափակումը դատապարտող բանաձևի ընդունման պահանջով ցույց կանցկացվի ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև
Օգոստոսի 20-ին` կիրակի օրը, Նյու Յորք քաղաքում տեղակայված ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև ժամը 12-ին (կեսօրին) Անվտանգության խորհրդի կողմից Արցախի շրջափակումը դատապարտող և անհապաղ վերացնել պահանջող բանաձևի ընդունման պահանջով ցույց կանցկացվի:
Ըստ կազմակերպիչների՝ աշխարհի շատ պետություններ, միջազգային և դատական կառույցներ դատապարտել են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները՝ կոչ անելով բացել Լաչինի միջանցքը. ցավոք` անարդյունք:
«Հարգելի հայրենակից, նախորդ տարվա դեկտեմբեր ամսից շրջափակման մեջ գտնվող Արցախում մեր քույրերն ու եղբայրները կանգնած են սովի ու ցեղասպանության իրական վտանգի առջև…
Արցախահայության աղետալի վիճակն ամեն օր է՛լ ավելի է բարդանում, ուստի միասին կոտրենք հուսահատությունը, տե՛ր կանգնենք մեր իրավունքներին, բարձրացնենք մեր ձայնը հանուն Արցախի մեր հայրենակիցների»,- նշել են ցույցի կազմակերպիչները, փոխանցում է Aliq.ge-ն։

Նմանատիպ նյութեր
1509 դիտում
09:13 12-10-2022
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կքվեարկի Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դատապարտող բանաձևի շուրջ
766 դիտում
22:30 26-01-2023
ԱՄՆ կոնգրեսականները Արցախի շրջափակումը դատապարտող բանաձեւ են ներկայացրել
Այս բաժնից
589 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
517 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ