1506 դիտում
09:13 12-10-2022
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կքվեարկի Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դատապարտող բանաձևի շուրջ
Ուկրաինան կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել մահացու հրթիռային հարվածները իր մայրաքաղաքի և մի շարք այլ քաղաքների վրա և չճանաչել Ուկրաինայի արևելյան և հարավային չորս շրջանների բռնակցմումը Մոսկվայի կողմից: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
ՄԱԿ-ում Ուկրաինայի դեսպան Սերխի Կիսլիցան ասել է, որ Ուկրաինայի վրա արձակվել է առնվազն 84 հրթիռ և երկու տասնյակ անօդաչու թռչող սարք, որոնք իր հետ բերել են մահեր և ավերածություններ:
«Թիրախները ներառում էին էներգետիկ օբյեկտներ, բնակելի շենքեր, դպրոցներ և համալսարաններ, թանգարաններ և քաղաքի կենտրոնների խաչմերուկներ», - ասաց նա: «Ամբողջ աշխարհը ևս մեկ անգամ տեսավ ահաբեկչական պետության իրական դեմքը, որը սպանում է մեր ժողովրդին»:
Հատուկ արտակարգ խորհրդակցություն է հրավիրվել՝ քննարկելու Ռուսաստանի անցկացրած այսպես կոչված «հանրաքվեները» և Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բռնակցման փորձերը։ Դրանք սակայն մղվել են հետին պլան Ուկրաինայի քաղաքների, այդ թվում՝ երկրի մայրաքաղաք Կիևի, դեմ ռուսական կողմի իրականացրած հարվածներից հետո:
Ելույթ ոիւնեցող 20 երկրների, բացառությամբ Ռուսաստանի, ներկայացուցիչները դատապարտել են վերջին հարձակումները, իսկ նրանցից ոմանք նշել են, որ դրանք հավասարազոր են ռազմական հանցագործությունների:
Մոսկվան հայտնել է, որ երկուշաբթի օրվա հարվածները պատասխան գործողությունն էր շաբաթ օրվա Ղրիմը Ռուսաստանի հետ կապող կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին:
«Մենք զգուշացրել ենք, որ սա և նման բաները անհետևանք չեն մնա», - ասել է Վասիլի Նեբենզիան: «Կատարելով նման դիվերսիաներ, կազմակերպելով ահաբեկչություն և սպանելով իրենց չսիրած պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին՝ Կիևի վարչակարգն իրեն դասել է «ամենաօդիոզ միջազգային ահաբեկչական կազմակերպության դասին»:
Ուկրաինան համոզիչ կերպով ակնարկել է, որ կամրջի վրա բեռնատարի պայթյունն իրականացրել են իր հատուկ ծառայությունները, սակայն հրապարակավ պատասխանատվությունը չի ստանձնել։
Գլխավոր ասամբլեայում քննարկումները կվերսկսվեն չորեքշաբթի։ Խոսք են խնդրել ևս 45 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանի մի քանի դաշնակիցներ՝ Բելառուսը, Հյուսիսային Կորեան և Սիրիան: BRICS դաշինքում Ռուսաստանի բարեկամներից (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) միայն Չինաստանն է հստակեցրել, որ ցանկանում է ելույթ ունենալ վեհաժողովում:
Բանավեճի ավարտին ելույթ կունենա ԱՄՆ-ը։ Երկուշաբթի օրը կայացած հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ոչ մի սկզբունքային երկիր չի կարող անտարբեր լինել այն սարսափների նկատմամբ, որն իրականացնում է Ռուսաստանը Ուկրաինայում։
«Միջազգային հանրությունը պետք է հասկացնի, որ նախագահ [Վլադիմիր] Պուտինի գործողությունները լիովին անընդունելի են», - ասաց նա։ -Ժամանակն է խոսել Ուկրաինային աջակցելու մասին։ Այժմ ձեռնպահի ժամանակը չէ, չեզոքության քողի տակ հանդարտեցնող խոսքերի կամ ոչ միանշանակ հայտարարությունների ժամանակը չէ։ Վտանգված են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները»:
Բանավեճը կավարտվի 193 երկրներից բաղկացած վեհաժողովում Ուկրաինայի և Եվրամիության կողմից առաջարկված բանաձևի քվեարկությամբ, որը դատապարտում և մերժում է Ուկրաինայի տարածքի բռնակցումը Ռուսաստանի կողմից:

Նմանատիպ նյութեր
1150 դիտում
23:46 10-08-2023
Արցախի շրջափակումը դատապարտող բանաձևի ընդունման պահանջով ցույց կանցկացվի ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև
3854 դիտում
11:12 22-09-2018
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը կքննարկի Ղրիմի և Դոնբասի իրավիճակը
Այս բաժնից
1300 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1135 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1099 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք