211652_close_icon
views-count613 դիտում article-date 19:21 10-08-2023

Դավիթ Իշխանյանին շնորհավորել է Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկենյանը

Դավիթ Իշխանյանին շնորհավորել է Սիրիա- Հայաստան բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկենյանը:

Շնորհավորանքը ստորև․

«Նորին Վսեմութիւն Տիար Դաւիթ Իշխանեան

Նախագահ Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի

Մեծարգոյ Պրն Նախագահ,

Ջերմապէս կը շնորհաւորեմ Ձեր ընտրութիւնը Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի Նախագահի պաշտօնին:

Արցախի ճակատագրական այս օրերուն, Ձերի վստահուած այս պատասխանատուութիւնը եւ յանձնառութիւնը ծանր է: Բայց կը հաւատամ, որ դուք ձեռնհասօրէն կրնաք կատարել, յանուն Արցախի ինքնութեան պահպանման եւ գոյատեւման:

Ձեր ճանապարհը թէեւ փշոտ է, բայց աննկուն կամքով ու հաստատ հաւատքով պիտի յաղթահարէք ամէն խոչընդոտները:

Յաջողութեան լաւագոյն մաղթանքներով՝

Ի Դիմաց

Սուրիոյ Խորհրդարանի Անդամ

Սուրիոյ եւ Հայաստանի Բարեկամական Խումբի

Նախագահ՝ Դոկտ Լիւսի Իսկէնեան»
 

Նմանատիպ նյութեր