1276 դիտում
17:36 10-08-2023
ՔԿ նախագահի հրամանով՝ քննիչը ենթարկվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժի
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է վարույթ հարուցել և ուսումնասիրությամբ քննարկել ՀՀ տարածքային ստորաբաժանումներից մեկում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի` քննիչի կողմից առերևույթ կարգապահական խախտում կատարելու հանգամանքները պարզելու նպատակով, գրում է Tert.am-ը։
Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կողմից իրականացված ուսումնասիրությամբ հաստատվել է, որ քննիչը, մի քանի քրեական վարույթներով, առանց իրավաչափ նպատակի, անհրաժեշտ ապացուցողական և վարութային այլ գործողությունները կատարել է անհարկի, տևական ձգձգումներով, որոշ դեպքերում էլ միջոցներ չի ձեռնարկել այդպիսիք կատարելու, անձի արարքին իրավական գնահատական տալու, վարույթը ողջամիտ ժամկետներում ավարտելու ուղղությամբ։ Այդ կերպ վերջինս խախտել է ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի համապատասխան պահանջները:
Հիմք ընդունելով Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի համապատասխան որոշումը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով, ինքնավար պաշտոն զբաղեցնող նշված անձի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
658 դիտում
07:21 31-10-2024
ԱԳ նախարարը ԱԺ կգնա. ներկայացնելու է գերատեսչության 2025 թ.-ի բյուջեն. «Ժողովուրդ»
928 դիտում
07:10 31-10-2024
Սննդամթերքի արտադրության ոլորտում վճարված հարկերի մոտ 50 տոկոսը բաժին է ընկնում երեք կազմակերպության. «Փաստ»
7564 դիտում
21:35 30-10-2024
Պրեմիերա. Սամսոն Պանյան - «Սիրո խոստովանություն»