211652_close_icon
views-count1162 դիտում article-date 23:27 09-08-2023

ՀՀ-ում գրանցվել է վերջին 20 տարիների նույն ժամանակահատվածի մահերի ամենացածր ցուցանիշը

Այս տարվա 1-ին կիսամյակում գրանցվել է վերջին 20 տարիների նույն ժամանակահատվածում գրանցված մահերի ամենացածր ցուցանիշը՝ 12,472։ Այդ մասին ֆեսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը․

«Դրան զուգահեռ գրանցվել է բնական հավելաճի ամենանաբարձր մակարդակը՝ սկսած 2015թ-ից, կազմելով 4,467 մարդ, համեմատության համար.

2022-ին՝ 1,832 մարդ
2021-ին՝ 846
2020-ին՝ 1,476
2019-ին՝ 2,297
2018-ին՝ 3,043»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր