211652_close_icon
views-count595 դիտում article-date 13:20 09-08-2023

Արցախից Հայաստան ևս 10 բուժառու է տեղափոխվել

Օգոստոսի 9-ին, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
 
«Նշված 10 բուժառուները ստանում են ծրագրային հեմոդիալիզ, սակայն դեղորայքի և բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն և կանգնել են մահվան վտանգի առջև։
 
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
 
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 երեխա 7-ը գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
 
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 85 հիվանդ, 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է ԱՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
 

Նմանատիպ նյութեր