ԿԽՄԿ-ի միջնորդությամբ 3 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան
Արցախից երեք նոր պացիենտ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստան։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունից։
«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով երեք պացիենտներ, ովքեր օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ, այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղափոխված հիվանդներից մեկը 2 ամսական «Դաունի համախտանիշ»-ով երեխա է, իսկ մյուս երկուսը՝ «Աջ ուսահոդի շրջանի կիստա՝ բարդացած ինֆեկցիայով» և «Սուր լեյկոզ» ախտորոշումներով, չափահաս բուժառուներ»,- ասված է հաղորդագրության մեջ։