211652_close_icon
views-count1012 դիտում article-date 17:20 08-08-2023

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի վարչապետին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նորանշանակ վարչապետ Ահմադ Ալ-Հաշանիին:     
              
Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Թունիսի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Լիահույս եմ, որ հետեւողական ջանքերի շնորհիվ մեր երկու երկրների համագործակցությունը որակական նոր մակարդակ կտեղափոխվի, ինչն իր հերթին մեծապես կնպաստի Հայաստանի Հանրապետության եւ Թունիսի Հանրապետության  հարաբերությունների հետագա խորացմանն ու ամրապնդմանը:

Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ, իսկ Թունիսի բարեկամ ժողովրդին՝ շարունակական առաջընթաց եւ բարօրություն»:

Նմանատիպ նյութեր