211652_close_icon

Արգենտինայի Սանտա Ֆե նահանգում ուսուցիչները և ուսանողները կծանոթանան Հայոց ցեղասպանության պատմությանը

views-count937 դիտում article-date 17:12 06-08-2023
 Alphanews.am-ի փոխանցմամբ,  Արգենտինայում կա օրենք, ըստ որի ամեն տարվա ապրիլի 24-ը սահմանված է որպես «Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության։ Այնտեղ ներառված է երկու հոդված՝ «ոչ միայն հիշել և ոգեկոչել ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը, այլ նաև իրականացնել կոնկրետ ուսուցողական գործողություններ»: Ծրագիրն առաջ է մղել Ռոսարիոյի ազգային համալսարանի հայկական ամբիոնը՝ նահանգային սենատոր Միգել Ռաբբիայի միջոցով:

Հայոց ցեղասպանության թեմայով ուսուցման նախագիծը մշակվել է հայ համայնքի հետ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջոցով։

Նմանատիպ նյութեր