211652_close_icon

Դեսպան Մկրտչյանը Լիտվայի ազգային գրադարանին է նվիրել հայոց պատմությանը և մշակույթին նվիրված գրականության հերթական խմբաքանակը

views-count1185 դիտում article-date 19:09 30-07-2019
Հուլիսի 29-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելեց Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարան, որտեղ հանդիպեց տնօրեն Ռենալդաս Գուդաուսկասին։ Ողջունելով դեսպան Մկրտչյանին՝ Ռենալդաս Գուդաուսկասը բարձր գնահատեց դեսպանության և Լիտվայի ազգային գրադարանի միջև հաստատված երկարամյա արդյունավետ համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն առաջիկայում ավելի կխորանա և կներառի համագործակցության նորանոր ոլորտներ։ Պրոֆեսոր Գուդաուսկասը նաև նշեց, որ ամենաջերմ տպավորություններով է վերադարձել Երևանից, որտեղ վերջերս մասնակցում էր «Հիշողության կերպարանքները» խորագիրը կրող միջազգային սեմինարին։ Հանդիպման ընթացքում Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց դեսպանության առաջիկա միջոցառումները, քննարկվեցին մոտ ապագայում համատեղ նախաձեռնությունների կազմակերպման հնարավորությունները և Հայաստանի ազգային գրադարանի հետ կապերի զարգացման հեռանկարները։ Ձևավորված բարի ավանդույթի համաձան՝ դեսպան Մկրտչյանը Լիտվայի ազգային գրադարանին նվիրեց հայոց պատմությանը և մշակույթին նվիրված գրականության հերթական խմբաքանակը։

Նմանատիպ նյութեր