712 դիտում
09:55 06-08-2023
120.000 անմեղ քաղաքացիական բնակչությունը պայքարում է գոյատևման համար․ Արթուր Աբրահամը՝ Արցախի մասին
Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հրապարակում է արել, որում մասնավորապես ասված է. «2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է ծանր հումանիտար ճգնաժամ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհն է: 120.000 անմեղ քաղաքացիական բնակչությունը պայքարում է գոյատևման համար՝ սննդամթերքի, դեղորայքի և այլ կենսական անհրաժեշտության պարագաների բացակայության պայմաններում: 30.000 երեխա, 20.000 տարեց, 9.000 հաշմանդամություն ունեցող անձ և 2000 հղի կին օգնության կոչ են անում, սակայն աշխարհը լռում է: Մարդկանց սովի մատնելու դառը իրականությունը մարդասիրական աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Կոչ եմ անում Միավորված Ազգերի Կազմակերպությանը և քաղաքակիրթ աշխարհին միջամտել: Բացե՛ք Լաչինի ճանապարհը»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
940 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
871 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
928 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին